
ՎԲԵԹ ընկերությունը հայաստանյան և միջազգային խաղային ոլորտում վերջին 17 տարիների առաջատար ընկերության՝ ԲեթՔոնսթրաքթի բրենդներից է:
ՎԲԵԹ-ը, ստանալով կարևոր լիցենզիաներ (Մալթա, Կյուրասաո), իր պրոդուկտները մշակող և մատակարարող ԲեթՔոնսթրաքթ ընկերության աջակցությամբ 2015 թվականին դուրս է եկել միջազգային շուկա: Ներկայումս ընկերությունն ունի՝

17ՏԱՐՎԱ
ՓՈՐՁ
120+
ԵՐԿՐՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹ
12 +
ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՊԱՏՄՈՒԹՅՈւՆ
Վահե և Վիգեն Բադալյանների կողմից հիմնադրված ՎԲԵԹ ընկերությունն իր գործունեությունը սկսեց ընդամենը չորս աշխատակցով՝ ներառյալ հիմնադիրները: Նորաստեղծ ընկերությունը սկզբնական շրջանում տեղակայված էր Երևանում գտնվող փոքր բուքմեյքերական կետում:
ՎԲԵԹ-ի հիմնադիրները հեղափոխություն արեցին Հայաստանում՝ սակավաթիվ առցանց ծառայությունների տարիներին հանրությանը ներկայացնելով իրենց բուքմեյքերական և խաղային կայքէջը:
Ստեղծվեց ԲեթՔոնսթրաքթ ընկերությունը, որի նպատակն էր բարելավել ՎԲԵԹ-ի պրոդուկտների մշակումը, նաև ծառայել որպես «Բիզնեսը բիզնեսի համար» («B2B») հարթակ: ՎԲԵԹ-ը հետագայում դարձավ ԲեթՔոնսթրաքթի «Բիզնեսը բիզնեսի հետ» («B2B») բրենդը:
ՎԲԵԹ-ը լիցենզիա ստացավ ԷմՋԻԷՅ-ի (Մալթայի դրամախաղերի լիազորված մարմնի) կողմից:
ՎԲԵԹ-ի գործունեությունը թույլատրվեց Ֆրանսիայի խաղային ոլորտը կարգավորող մարմնի (ANJ/ԷՅԷՆՋԻ) և Միացյալ Թագավորության խաղային հանձնաժողովի կողմից (UKGC/ՅՈՒՔԵՅՋԻՍԻ)-ի կողմից: Նույն թվականին ընկերությունը սկսեց իր գործունեությունը ՄԹ-ում:
ՎԲԵԹ-ը ստացավ լիցենզիա Շվեդիայի խաղային ոլորտը կարգավորող մարմնի կողմից (SGA/ԷՍՋԻԷՅ), նաև ստորագրեցին հովանավորության մասին երկամյա պայմանագիր՝ դառնալով ֆրանսիական «Մոնակո» ՖԱ-ի պաշտոնական բուքմեյքերական գործընկերը:Նույն թվականին Միացյալ Թագավորության ձիասպորտի չեմպիոն Բրայան Հյուզը դարձավ բրենդի դեսպանը:
Մեր պրոդուկտներն ու ծառայությունները

ՍՊՈՐՏՍԲՈՒՔ

70 +
ՍՊՈՐՏԱՁԵՎ
45 000 +
ՍՊՈՐՏԱՁԵՎ
250 +
ՇՈՒԿԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԿԱԶԻՆՈ

ԼԱՅՎ ԽԱՂԱՎԱՐՆԵՐ
8000 +
ՍԼՈԹ ԽԱՂԵՐ
ԲՈՆՈՒՍՆԵՐ, ՖՐԻՍՊԻՆՆԵՐ, ՋԵՔՓՈԹԵՐ ԵՒ ԱՎԵԼԻՆ
Մենք նաև առաջարկում ենք ՊՈԿԵՐ, ԲԼՈՏ, ՆԱՐԴԻ, ՎԻՐՏՈՒԱԼ ՍՊՈՐՏ, ԿԻԲԵՐՍՊՈՐՏ, ՖԵՆԹԶԻ ՍՊՈՐՏ և շատ ավելին:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
ՎԲԵԹ-ի նպատակն է իր հաճախորդների համար ստեղծել լավագույն պայմանները ապահով և անվտանգ միջավայրում խաղադրույքներ կատարելու և խաղերը վայելելու համար:
Հաճախորդակենտրոն գործունեություն, լավագույն ժամանց և պատասխանատու խաղային հարթակ՝ ահա այն կարևորագույն հիմքերը, որոնց վրա մենք կառուցում ենք մեր ապագան:
Մենք ձգտում ենք գոհունակության ամենաբարձր մակարդակն ապահովել մեր հաճախորդների համար՝ սահմանելով ամենաբարձր չափորոշիչները առցանց կազինոյի և սպորտսբուքի ոլորտների համար:
Խաղացողների համայնքը նույնպես ՎԲԵԹ-ի տեսլականի կենտրոնում է: Ընկերությունը կարևորում է Խաղացողների հետ մշտական փոխգործակցությունը՝ առաջարկելով հաճախորդների սպասարկման 24/7 ծառայությունը, անվճար մասնակցություն բազմազան խաղարկությունների, մրցաշարեր և ակցիաներ:
Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի բոլոր մարզասերները կարողանան հավաքվել մեկ վայրոմ և հաճելի ժամանակ անցկացնել:
Նորարարություններ
Մեր բացառիկ ֆունկցիաների և արվեստի աստիճանի մշակված ու ձևավորված հարթակներով՝ մենք ձգտում ենք տրամադրել ավելին քան խաղն է՝ նորարարությունը դարձնելով մեր գլխավոր առաջնահերթությունը:
ԲեթՔոնսթրաքթի կողմից մատակարարվող խաղային պրոդուկտների և գրագետ լուծումների շնորհիվ՝ ՎԲԵԹ-ը ժամանակին համընթաց ապահովում Է իրենց պրոդուկտների և ծառայությունների արդյունավետ զարգացումը:
ՃԿՈՒՆ ՀԱՐԹԱԿ՝ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

300 Թրեյդերների Թիմ

Պրոդուկտների և ծառայությունների մշակում՝ ընկերության ներսում

Էքսկլյուզիվ բուքմեյքերական ֆունկցիաներ և հնարավորություններ
ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԻ ԵՎ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲեթՔոնսթրաքթի հետ համագործակցությունը ՎԲԵԹ-ին նաև հնարավորություն է տալիս օգտվել թե՛ տեխնիկական նորամուծություններից, թե՛ ընկերությունում մշակված ծրագրային ապահովումներից, ինչի շնորհիվ մեր հարթակները հարմար և արդյունավետ են դառնում, իսկ բուքմեյքերները մշտապես ձգտում են զարմացնել Խաղացողներին նորանոր ֆունկցիաներով:

EditBet
Այս ֆունկիցիան մեծացնում է հսկողությունը խաղադրույքների հանդեպ ու Ձեզ հնարավորություն է տալիս ավելացնել, միացնել կամ ջնջել ընտրանքները, նաև մեծացնել թե՛ օրդինար, թե՛ էսպրես խաղադրույքների չափը:

Cash Out
Քեշաութը Խաղացողներին հնարավորություն է տալիս կառավարել իրենց խաղադրույքները մեկ սեղմումով: Օգտվելով այս ֆունկցիայից՝ Դուք կարող եք նվազեցնել հավանական կորուստները և ապահովագրել շահումները: ՎԲԵԹ-ը առաջարկում Է Քեշաութի տարբեր տեսակներ՝ Ամբողջական, Մասնակի և Ավտոմատ:

VCLUB
ՎԻՔԼԱԲ-ը ՎԲԵԹ-ի հավատարմության ծրագիրն է: Օգտատերերը կարող են միավորներ վաստակել իրենց խաղադրույքների միջոցով, ձեռք բերել VIP (ՎԻԱՅՓԻ) կարգավիճակ և բազմաթիվ նվերներ ու անվճար խաղադրույքներ ստանալ:

MultiX
ՄուլտիԻՔՍ-ը օգտատերերին հնարավորություն է տալիս մեծացնել իրենց ԿԱՆԽԻԿ շահումները՝ կախված իրենց էքսպրես խաղադրույքում ընդգրկված ընտրանքների քանակից:

Homework
Ամեն օր օգտատերերին տրվում է հանձնարարություն՝ կանխատեսել որևէ սպորտային իրադարձության համար տարբեր տեսակի խաղադրույքների ելքերը (հանդիպման արդյունք, գոլերի տոտալ, հանդիկապ և այլն): Եթե հանձնարարությունը կատարվում է, օգտատերերը մասնակցում են խաղարկության, որտեղ կարող են մրցանակային ֆոնդից մասնաբաժին շահել:

GIFT my Bet
Այս ֆունկցիայի միջոցով օգտատերերը կարող են իրենց խաղադրույքները փոխացել մեր կայքէջում խաղային հաշօվ ունեցող այլ Օգտատերերի:
ԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԲԵԹ-ն ամենուր պատշաճ ներկայացվածության և հաղորդակցության նպատակով մշտապես ներգրավում է ճանաչված գործընկերների ու դեսպանների:

ԷՅԷՍ ՄՈՆԱԿՈ
2020թ.-ին ՎԲԵԹ--ը դարձավ ֆրանսիական «Մոնակո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական բուքմեյքերական գործընկերը: Բրենդի լոգոն կպատկերվի «Մոնակո» ՖԱ-ի ֆոտբոլիստների մարզահագուստին, իսկ ՎԲԵԹ բրենդը կցուցադրվի ակումբի բոլոր կոմունիկացիոն հարթակներում և մարզադաշտում:

Յուրի Ջորկաեֆ
2019թ.-ից սկսած՝ Ֆրանսիայի ազգային թիմի կազմում 1998-ին աշխարհի չեմպիոն և 2000թ.-ին Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը ՎԲԵԹ-ի դեսպանն է: Ջորկաեֆը մասնակցում է ընկերության կազմակերպած տարբեր միջոցառումներին:

Բրայան Հյուզ
2019-2020 թթ. Մեծ Բրիտանիային Ձիացատկի չեմպիոն, ՎԲԵԹ-ի դեսպան Բրայան Հյուզը ամեն շաբաթ ՎԲԵԹ-ի վերաբերյալ բլոգ է վարում և սոցիալական մեդիա կոնտենտ է ապահովում բոլոր հարթակներում: Չեմպիոնական տիտղոսի համար երկրորդ փորձի ժամանակ Հյուզի մարզահագուստին ՎԲԵԹ-ի լոգոն է պատկերված լինելու:

Արսեն Գուլամիրյան
2019թ.-ին ՎԲԵԹ-ը դարձավ բռնցքամարտի WBA աշխարհի առաջնությունների պաշտոնական գործընկերը Փարիզի ԱքքորՀոթելս Արենա-ում, այնուհետև Մարսելում, իսկ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը դարձավ ՎԲԵԹ-ի դեսպանը:

ՈՒԱՆՖՈՒՏԲՈԼ
ՈՒԱՆՖՈՒՏԲՈԼ-ը՝ աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մեդիա հարթակը, ֆրանսիական «Մոնակո» ՖԱ-ի բուքմեյքերական ու խաղային գործընկեր ՎԲԵԹ-ի հետ սկսել է նոր համագործակցություն: Վերջինի առավելությունները ՎԲԵԹ-ի համար ՈՒԱՆՖՈՒՏԲՈԼ-ի առաջնակարգ բուքմեյքերական ինտեգրումներն ու թիրախային գովազդն են: Այս միության շնորհիվ ֆուտբոլասերներն ավելի մեծ հաճույք կստանան խաղից՝ միշտ իրենց զգալով իրադարձությունների կենտրոնում:
ՎԲԵԹ-ի ու ՈՒԱՆՖՈՒՏԲՈԼ-ի համագործակցության շնորհիվ՝ միլիոնավոր ֆուտբոլասերներ նոր հնարավորություններ են ստանում և կարող են ընդամենը մեկ սեղմումով վայելել ֆուտբոլի մասին էքսկլյուզիվ քոնթենթ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
2020թ.-ին ՎԲԵԹ-ը հայկական ֆուտբոլի պատմության մեջ ստորագրեց հովանավորչական առումով ամենամեծ փաթեթը՝ ձեռք բերելով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:

Փյունիկ ՖԱ
«Փյունիկ» ՖԱ-ն Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի պատմության մեջ ամենահաջողակ ակումբն է:
2020-2021 թթ. խաղաշրջանում թիմի խաղացողների մարզաշապիկներին պատկերված կլինի ՎԲԵԹ-ի լոգոն։