ՎԲԵԹ/VBET Բլոտում նոր ակցիա կա։ «ԱվտոԲլոտ» ակցիայում քեզ են սպասում 32,000,000֏ շահումային ֆոնդ և ԲԻԴ Յուան Պլյուս/BYD Yuan Plus ավտոմեքենայի շահում՝ որպես բոնուս:
Այստեղ կարող ես գտնել Խաղացողների ընթացիկ արդյունքները։ Բոլոր աղյուսակները թարմացվում են յուրաքանչյուր վայրկյան:
1 C = 400 ֏
Տեղ |
Խաղացողի ID |
Միավորներ |
Շահում |
Տեղ |
Խաղացողի ID |
Միավորներ |
Շահում (C) |
- 1-ին փուլ - 2024թ․ հունիսի 6-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ
- 2-րդ փուլ - 2024թ․ հունիսի 16-ից մինչև հունիսի 25-ը ներառյալ
- 3-րդ փուլ - 2024թ․ հունիսի 26-ից մինչև հուլիսի 5-ը ներառյալ
- 4-րդ փուլ - 2024թ․ հուլիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ
- 5-րդ փուլ - 2024թ․ հուլիսի 16-ից մինչև հուլիսի 25-ը ներառյալ
- Եզրափակիչ - 2024թ․ հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 5-ը ներառյալ
- Հատուկ «ԱվտոԲլոտ» փակ մրցաշար - 2024թ․ օգոստոսի 10-ին
ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Լիգա Ա առաջատարների աղյուսակի միավորների հաշվարկ
Առաջատարների Լիգա Ա աղյուսակի համար, անկախ խաղի ելքից, միավորները կհաշվարկվեն հետևյալ կերպ․
20.01 C և ավելի խաղադրույքով խաղի դեպքում՝ յուրաքանչյուր 1 C խաղադրույքի դիմաց կստանաք 1 միավոր․ (1 C = 1 միավոր)
Օրինակ՝ 24 C = 24 միավոր, 50 C = 50 միավոր։
Լիգա Բ առաջատարների աղյուսակի միավորների հաշվարկ
Առաջատարների Լիգա Բ աղյուսակի համար, անկախ խաղի ելքից, միավորները կհաշվարկվեն հետևյալ կերպ․
Մինչև 20 C խաղադրույքով խաղի դեպքում՝ յուրաքանչյուր 1 C խաղադրույքի դիմաց կստանաք 1 միավոր․ (1 C = 1 միավոր)
Օրինակ՝ 4 C = 4 միավոր, 15 C = 15 միավոր։
Եզրափակչի որակավորման աղյուսակ
Յուրաքանչյուր որակավորման փուլի ավարտին Ա լիգայի առաջատար աղյուսակի առաջին 15 խաղացողները կմտնեն Եզրափակիչ: Եթե կլինի խաղացող, ով արդեն որակավորված կլինի նախորդ ընտրական փուլերից, ապա այդ դեպքում որոկավորման փուլում կընդգրկվի հերթականությամբ հաջորդ խաղացողը:
Եզրափակչի ընթացքում Բլոտի բոլոր տեսակի քեշ խաղերի համար կգործի առաջատարների 2 աղյուսակ՝
- Եզրափակչին որակավորված Խաղացողների աղյուսակ
- Եզրափակչին չորակավորված Խաղացողների աղյուսակ
2 աղյուսակների դեպքում էլ միավորները կտրամադրվեն հետևյալ կերպ՝
- 1 C = 1 միավոր
Եզրափակչին որակավորված Խաղացողների աղյուսակում ընդգրկվելու են միայն 5 որակավորման փուլերից Եզրափակչի որակավորվան աղյուսակում հայտնված 75 Խաղացողները:
Եզրափակչին չորակավորված Խաղացողների աղյուսակում ընգրկվելու են Բլոտի բոլոր Խաղացողները՝ բացի Եզրափակիչ անցած 75 Խաղացողներից։
32,000,000 ֏ Շահումային ֆոնդի բաշխումը
Լիգա Ա - 3,500,000 ֏
1-40 տեղերը զբաղեցրած Խաղացողների շահումը որոշելու համար Խաղացողի հավաքած միավորները բաժանվում են առաջին 40 Խաղացողների ընդհանուր միավորների քանակին և բազմապատկվում շահումային ֆոնդով:
Օրինակ, եթե Խաղացողը հավաքել է 1,000 միավոր և մյուս բոլոր 40 Խաղացողների կուտակած ընդհանուր միավորների թիվը 4,000 է, Խաղացողը շահում է (1000/4000)*3,500,000 ֏ = 875,000 ֏։
Լիգա Բ - 750,000 ֏
1-30 տեղերը զբաղեցրած Խաղացողների շահումը որոշելու համար Խաղացողի հավաքած միավորները բաժանվում են առաջին 30 Խաղացողների ընդհանուր միավորների քանակին և բազմապատկվում շահումային ֆոնդով:
Օրինակ, եթե Խաղացողը հավաքել է 1,000 միավոր և մյուս բոլոր 30 Խաղացողների կուտակած ընդհանուր միավորների թիվը 4,000 է, Խաղացողը շահում է (1000/4000)*750,000 ֏ = 187,500 ֏։
Եզրափակիչ աղյուսակ | 32 տոմս
1-32 տեղերը զբաղեցրած խաղացողները կստանան տոմս, որը թույլ կտա մասնակցել Հատուկ «ԱվտոԲլոտ» փակ մրցաշարին:
Եզրափակիչ չանցած Խաղացողների աղյուսակի համար 1-20-րդ տեղերը զբաղեցրած Խաղացողների շահումը որոշելու համար Խաղացողի հավաքած միավորները բաժանվում են 20 Խաղացողների ընդհանուր միավորների քանակին և բազմապատկվում շահումային ֆոնդով:
Օրինակ, եթե Խաղացողը հավաքել է 1,000 միավոր և առաջին 20 Խաղացողների ընդհանուր միավորների քանակը 4,000 է, ապա Խաղացողը ստանում է (1000/4000)*1,250,000 ֏ = 312,500֏ շահում։
Հատուկ «ԱվտոԲլոտ» Փակ Մրցաշարի մանրամասները
Օլիմպիական կարգով անցկացվող հատուկ փակ մրցաշարին մասնակցելու են եզրափակիչ փուլում 32 տոմս շահած մասնակիցները:
- Բլոտի տեսակը՝ դասական Բլոտ, առանց 100 և 4 թուղթ համադրությունների
- Հաշիվը՝ մինչև 101
Շահումային ֆոնդի բաշխում
1-ին տեղ - 100,000 ֏ + Ավտոմեքենա (Բոնուս)
2-րդ տեղ - 2,400,000 ֏
3-րդ տեղ - 1,500,000 ֏
4-րդ տեղ - 700,000 ֏
5-8-րդ տեղեր - 400,000 ֏ յուրաքանչյուրին
9-16-րդ տեղեր - 200,000 ֏ յուրաքանչյուրին
17-32-րդ տեղեր - 100,000 ֏ յուրաքանչյուրին
- Ակցիան կընթանա 2024թ․ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 5-ը՝ ըստ ժամանակացույցի։
- Ակցիայի ընթացքում օր է համարվում տվյալ օրվա ժամը 00:00-ից մինչև ժամը 23:59-ը (GMT+4):
- Ակցիայի հատուկ մրցաշարը տեղի կունենա 2024թ. Օգոստոսի 10-ին, ժամը 22:00-ին:
- Յուրաքանչյուր փուլի շահումներն առանց խաղարկման պահանջի կփոխանցվեն Խաղացողների հատուկ խաղային հաշիվներին տվյալ փուլի ավարտից հետո 3 աշխատանքային օրերի ընթացքում։
- Ակցիայի հատուկ մրցաշարի արդյունքում շահած բոնուսը՝ ԲԻԴ Յուան Պլյուս/BYD Yuan Plus մակնիշի ավտոմեքենան, կտրամադրվի շահողին ակցիայի ավարտից հետո 15 օրվա ընթացքում:
- Կազմակերպիչն իրավասու է ցանկացած պահի փոփոխել, երկարաձգել, ժամանակավորապես դադարեցնել կամ չեղարկել սույն ակցիան:
- Ակցիայի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հավասար միավորների դեպքում Խաղացողները առաջատարների աղյուսակում զբաղեցնում են դիրքեր՝ ըստ յուրաքանչյուր փուլում քեշ սեղաններին կատարած խաղադրույքների քանակի: Որքան շատ են կատարած խաղադրույքները, այնքան բարձր է Խաղացողի դիրքը: Այսինքն՝ հավասար միավորների դեպքում ավելի բարձր տեղ է գրավում այն Խաղացողը, ով ավելի շատ խաղադրույք է կատարել, իսկ հավասար քանակի խաղադրույքների դեպքում Խաղացողը առաջատարների աղյուսակում զբաղեցնում է բարձր դիրք՝ ըստ առավելագույն քանակի խաղադրույք կատարելու հաջորդականության:
- Սույն ակցիային մասնակցող յուրաքանչյուր Խաղացող թույլատրում է իր անհատական ID-ի հրապարակումը ակցիային առնչվող ցանկացած նպատակով:
- Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկելու այն խաղադրույքները կամ շահումները կամ բոնուսները կամ ջեքփոթները կամ ցանկացած այլ մրցանակ, որոնք ցանկացած տեխնիկական կամ մեխանիկական կամ ծրագրային խոտանի /սխալի/ հետևանքով ցուցադրվել են կամ տրամադրվել են Խաղացողին: Տվյալ դեպքում մասնակիցների կողմից դիմում/բողոք և/կամ առարկություն կարող է ներկայացվել սույն կետի կիրառումից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում, ավելի ուշ ներկայացված դիմումները և/կամ բողոքներն ու առարկությունները Կազմակերպիչը քննության չի առնում, և Կազմակերպիչի համար իրավական հետևանքներ չեն առաջանում: Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Կազմակերպիչի սերվերի վրա գոյություն ունեցող տվյալները:
- Կազմակերպիչն իրավասու է չտրամադրել շահումները, եթե բացահայտվի, որ Խաղացողը կիրառել է Կազմակերպիչին խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ Խաղացողի հետ:
- Սույն ակցիայի Դրույթների և Պայմանների թարգմանված տարբերակների միջև տարընթերցումների դեպքում հայերեն տեքստի տարբերակն է գերակայում:
- Կազմակերպչի Կանոնակարգը, Դրույթները և Պայմանները ևս կիրառելի են սույն ակցիայի համար: