«ՎԲԵԹ ԲԼՈՏ ՌԵՅՍ» ԱԿՑԻԱ
VOLVO EX30 ULTRA + 10 ՀԱՏ iPHONE 17 PRO ԽԱՂԱՐԿՈւԹՅՈւՆ
ՎԲԵԹ ԲԼՈՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Շտապիր միանալ մեր՝ «ՎԲԵԹ ԲԼՈՏ ՌԵՅՍ» ակցիային, քանի որ կարող ես մասնակցել խաղարկությանն ու պատահականության սկզբունքով շահել ՎՈԼՎՈ ԻէՔՍ30 ՈւԼՏՐԱ/VOLVO EX30 ULTRA ավտոմեքենան, ինչպես նաև 10 ՀԱՏ ԱՅՖՈՆ 17 ՊՐՈ/iPHONE 17 PRO-ներից մեկը։
Խաղա ցանկացած տեսակի բլոտի քեշ խաղերում ակցիայի ընթացքում, հավաքիր միավորներ, անցիր առաջատարների ԹՈՓ 500 աղյուսակ, ստացիր խաղարկության տոմսեր ու բաց մի թող շահելու հնարավորությունը։
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱԿՑԻԱՅԻՆ
և ստանալ խաղարկության տոմսեր
Խաղա ցանկացած տեսակի բլոտի քեշ խաղ` կատարելով ցանկացած խաղադրույք ակցիայի ընթացքում:
Հավաքիր միավորներ յուրաքանչյուր խաղադրույքի դիմաց հետևյալ կերպ․
ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ԽԱՂԱԴՐՈւՅՔ = ՄԻԱՎՈՐ
Օրինակ՝ 500֏ խաղադրույքի դիմաց կտրամադրվի 500 միավոր:
Անցիր առաջատարների ԹՈՓ 500 աղյուսակ:
Ստացիր խաղարկության տոմսեր՝ ըստ աղյուսակում զբաղեցրած տեղի։
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԱՂՅՈւՍԱԿ
Միավորները թարմացվում են պարբերաբար՝ Ակցիայի էջում տեղադրված առաջատարների աղյուսակում։
|
Տեղ |
Խաղացողի ID |
Միավորներ |
|
Տեղ |
Խաղարկության տոմսերի քանակը |
|
1 |
200 հատ |
|
2 |
150 հատ |
|
3 |
110հատ |
|
4 |
90 հատ |
|
5 |
80 հատ |
|
6 |
75 հատ |
|
7 |
70 հատ |
|
8 |
65 հատ |
|
9 |
60 հատ |
|
10 |
50 հատ |
|
11-50 |
25 հատ յուրաքանչյուրին |
|
51-100 |
10 հատ յուրաքանչյուրին |
|
101-250 |
2 հատ յուրաքանչյուրին |
|
251-500 |
1 հատ յուրաքանչյուրին |
- Ակցիայի ավարտից հետո vbet.am կայքում տեղի կունենա խաղարկություն, որին Խաղացողները կարող են մասնակցել իրենց խաղարկության տոմսերով։ Խաղարկության օրվա ու ժամի մասին Կազմակերպիչը նախապես հավելյալ կտեղեկացնի Կազմակերպչի կայքում՝ «Պրոմո» բաժնի «ՎԲԵԹ Բլոտ Ռեյս» ակցիայի էջում։
- Խաղարկությունը կանցկացվի թափանցիկ թմբուկանման տարայի միջոցով, որի մեջ տոմսերի քանակի չափով կընդգրկվեն Խաղարկության մասնակիցների հատուկ խաղային հաշվի ID-ները։ Թմբուկի միջից պատահականության սկզբունքով կընտրվի 11 շահող /ID/, որոնք կշահեն ՎՈԼՎՈ ԻէՔՍ30 ՈւԼՏՐԱ/VOLVO EX30 Ultra և/կամ 10 ՀԱՏ ԱՅՖՈՆ 17 ՊՐՈ/iPHONE 17 PRO-ներից մեկը: Յուրաքանչյուր վիճակահանությունից առաջ խաղավարը կհայտարարի, թե նշված շահումներից որն է խաղարկվում:
- Խաղարկության ընթացքում մեկ ID-ն կարող է շահել 10 հատ ԱյՖոն 17 Պրո/ iPhone 17 Pro սմարթֆոն միայն մեկ անգամ՝ անկախ տոմսերի քանակից, սակայն կարող է հավակնել ՎՈԼՎՈ ԻէՔՍ30 ՈւԼՏՐԱ/VOLVO EX30 ULTRA ավտոմեքենա շահելուն: Այսինքն` նույն ID-ն մեկից ավելի անգամ ընտրվելու դեպքում սմարթֆոնի տեսքով մեկից ավելի շահում չի ունենա, այլ նույն սկզբունքով կընտրվի այլ շահող/ID/, սակայն սմարթֆոն շահողը պատահականության սկզբունքով կարող է շահել նաև ավտոմեքենա, եթե ունի չշահած տոմս կամ տոմսեր:
- Խաղարկության արդյունքները կհրապարակվեն խաղարկության հաջորդ օրը Կազմակերպչի կայքում՝ «Պրոմո» բաժնի «ՎԲԵԹ-23 Բլոտ Ռեյս» ակցիայի էջում։
- Խաղարկության ՎՈԼՎՈ ԻէՔՍ30 ՈւԼՏՐԱ/VOLVO EX30 Ultra շահողն իր շահումի մասին կտեղեկացվի Կազմակերպչի կողմից խաղարկության ընթացքում՝ հեռախոսազանգով։ Չպատասխանելու դեպքում ևս շահողը կստանա իր շահումը (ավտոմեքենան): Խաղարկությունից հետո՝ 24 ժամվա ընթացքում շահումի մասին հավելյալ կտեղեկացվի ներքին հաղորդագրության միջոցով։
- Խաղարկության 10 հատ ԱյՖոն 17 Պրո/ iPhone 17 Pro շահողներն իրենց շահումների մասին ներքին հաղորդագրության միջոցով կտեղեկացվեն Կազմակերպչի կողմից խաղարկության ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում։
- Ավտոմեքենա շահելու դեպքում շահումը գումարով տրամադրման ենթակա չէ։
- ԱյՖոն 17 Պրո/ iPhone 17 Pro շահելու դեպքում, ըստ շահողի ցանկության, շահումը հնարավոր է տրամադրել համարժեք գումարով։
- Խաղարկության շահումների հանձնման վայրի մասին Մասնակիցները խաղարկության ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, հավելյալ կծանուցվեն ներքին հաղորդագրության միջոցով:
- Խաղարկության շահումների՝ ավտոմեքենայի և 10 հատ ԱյՖոն 17 Պրո/ iPhone 17 Pro սմարթֆոնի շահողները պետք է ներկայանան Կազմակերպչի կողմից տրամադրած հասցեով և ստանան շահումները տեղեկանալուց հետո 1 ամսվա ընթաքում։
- Նշված ժամկետում շահող մասնակցի չներկայանալու դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չտրամադրելու շահումը:
- Ակցիան կընթանա 2026թ․ հուլիսի 20-ի ժամը 14։00-ից մինչև սեպտեմբերի 7-ի ժամը 14։00-ն։
- Ակցիայի ավարտին հավասար միավորների դեպքում Խաղացողները առաջատարների աղյուսակում զբաղեցնում են դիրքեր՝ ըստ առավելագույն միավորներ գրանցելու հաջորդականության:
- Կազմակերպիչն իրավասու է ցանկացած պահի փոփոխել, ժամանակավորապես դադարեցնել կամ չեղարկել սույն ակցիան:
- Կազմակերպիչն իրավասու է պահանջել Խաղացողի անձը հաստատող փաստաթղթերը: Եթե վերոհիշյալ փաստաթղթերը Խաղացողի կողմից չեն ներկայացվում, ապա Կազմակերպիչը իրավասու է չտրամադրել շահումը Խաղացողին:
- Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկելու այն խաղադրույքները կամ շահումները կամ բոնուսները կամ ջեքփոթները կամ ցանկացած այլ մրցանակ, որոնք ցանկացած տեխնիկական կամ մեխանիկական կամ ծրագրային խոտանի /սխալի/ հետևանքով ցուցադրվել են կամ տրամադրվել են Խաղացողին: Տվյալ դեպքում մասնակիցների կողմից դիմում/բողոք և/կամ առարկություն կարող է ներկայացվել սույն կետի կիրառումից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում, ավելի ուշ ներկայացված դիմումները և/կամ բողոքներն ու առարկությունները Կազմակերպիչը քննության չի առնում, և Կազմակերպչի համար իրավական հետևանքներ չեն առաջանում: Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Կազմակերպչի սերվերի վրա գոյություն ունեցող տվյալները:
- Կազմակերպիչն իրավասու է չտրամադրել շահումները, եթե բացահայտվի, որ Խաղացողը կիրառել է կազմակերպչին խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ Խաղացողի հետ:
- Ակցիային յուրաքանչյուր Խաղացող թույլատրում է, ընդունում է իր անհատական ID-ի հրապարակումը ակցիային առնչվող ցանկացած նպատակով:
- Սույն ակցիային մասնակցող յուրաքանչյուր Խաղացող հավաստում է, որ ծանոթացել և ընդունել է սույն Դրույթները և Պայմանները:
- Սույն ակցիայի Դրույթների և Պայմանների թարգմանված տարբերակների միջև տարընթերցումների դեպքում հայերեն տեքստի տարբերակն է գերակայում:
- Կազմակերպչի Կանոնակարգը, Դրույթները և Պայմանները կիրառելի են սույն ակցիայի համար: