

5-ԱՊԱՏԻԿ
ՇԱՀՈՒՄ
VBET-ի ԲՈԼՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ
ՎԲԵԹ-ի բոլոր բուքմեյքերական գրասենյակներում
«ՏՈՏԱԼ ՏՈՆ» է:
2021թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2022թ. հունվարի 25-ը մեր ցանկացած գրասենյակում կարող եք գրանցել 5-ապատկված շահում:
Ինչպե՞ս
- Կատարե՛ք առնվազն 2,000 ֏ օրդինար կամ էքսպրես խաղադրույք ցանկացած սպորտային իրադարձության վրա VBET-ի յուրաքանչյուր բուքմեյքերական գրասենյակում ակցիայի 27 օրերի ընթացքում:
- Շահե՛ք ամենաբարձր գործակցով նույն բուքմեյքերական գրասենյակում այլ Մասնակիցների կատարած խաղադրույքների համեմատ
- Ստացե՛ք ձեր խաղադրույքի մաքուր շահումի 5-ապատիկի չափով՝ մինչև 1,000,000 ֏ գումար:
- Ակցիան կգործի 2021թ. դեկտեմբերի 30-ի ժամը 00:00-ից մինչև 2022թ. հունվարի 25-ի 23:59-ը: Կազմակերպչի բոլոր բուքմեյքերական գրասենյակների Մասնակիցների համար:
- Ակցիային մասնակցում են Կազմակերպչի բոլոր բուքմեյքերական գրասենյակներում կատարված և շահած առնվազն 2,000 ֏ կամ ավելի օրդինար և էքսպրես խաղադրույքները:
- Ակցիայի ընթացքում Կազմակերպչի բուքմեյքերական որևէ գրասենյակում խաղադրույք կատարելուց հետո Մասնակցին կտրամադրվի կտրոն, որի կրկնօրինակը կպահպանվի Կազմակերպչի տվյալ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի մոտ ակցիայի արդյունքների ամփոփման նպատակով:
- Ակցիայի ընթացքում շահող է համարվում այն Մասնակիցը, որի խաղադրույքը շահել է ամենաբարձր գործակցով՝ համեմատ այն խաղադրույքների, որոնք կատարվել են Կազմակերպչի նույն բուքմեյքերական գրասենյակում այլ Մասնակիցների կողմից:
- Ակցիայի պայմանին համապատասխանող Մասնակիցը կշահի իր խաղադրույքով շահած գումարի հնգապատիկի չափով գումար, որը չի կարող գերազանցել 1,000,000 ֏-ը:
Օրինակ, եթե Մասնակիցը կատարել է 5,000 ֏ խաղադրույք 30.0 գործակցով և շահել է այն՝ դառնալով տվյալ բուքմեյքերական գրասենյակում ամենաբարձր գործակցով շահած Մասնակից, ապա ակցիայի ամփոփումից հետո նա կստանա մաքուր շահումի հնգապատիկի չափով բոնուս շահում՝
5,000֏ (խաղադրույքի չափ) x 30.0 (գործակից) = 150,000֏ (շահում) (կտրամադրվի շահելու փաստը որոշվելուց հետո)
150,000֏ (շահում) - 5,000֏ (խաղադրույքի չափ) = 145,000֏ (մաքուր շահում)
145,000֏ (մաքուր շահում) * 5 = 725,000֏ (կտրամադրվի շահող Մասնակցին ակցիայի ավարտից և արդյունքների ամփոփումից հետո՝ որպես բոնուս շահում):
Ուշադրություն. Էքսպրես խաղադրույքների դեպքում «1» գործակցով հաշվարկված իրադարձությունները չեն ներառվում խաղադրույքի ընդհանուր գործակցի հաշվարկի մեջ: Հաշվարկը տեղի կունենա՝ ըստ շահած իրադարձությունների գործակիցների:
Օրինակ՝ Մասնակիցը կատարում է 5 000 ֏ էքսպրես խաղադրույք 7 տարբեր իրադարձությունների վրա՝ 51 ընդհանուր գործակցով.
1-ին իրադարձություն Տոտալ (Շ(2.5))`1.6
2-րդ իրադարձություն (Հ1)` 2
3-րդ իրադարձություն (Հ2)` 1.8
4-րդ իրադարձություն (Հ2)` 1.9
5-րդ իրադարձություն Տոտալ (Ք(2.5)) ՝1.85
6-րդ իրադարձություն (Հ1)` 1.4
7-րդ իրադարձություն Տոտալ (Շ(2)) 1.8
Պայմանականորեն՝ 3-րդ և 5-րդ իրադարձությունները հաշվարկվել են «1» գործակցով, ապա ակցիայի շրջանակներում շահած խաղադրույքի ընդհանուր գործակիցը կհաշվարկվի 15.32:
(1.6x2x1x1.9x1x1.4x1.8)
- Շահումը կփոխանցվի Մասնակցի անհատական խաղային հաշվին ակցիայի ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների հաշվարկից և ակցիայի ավարտից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Շահող Մասնակիցները կծանուցվեն Կազմակերպչի կողմից հեռախոսազանգի, հաղորդագրության կամ ներքին նամակի միջոցով, իսկ արդյունքները կհրապարակվեն Կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակներում և կայքէջում:
- Ակցիայի ընթացքում նույն գործակցով խաղադրույքը շահելու դեպքում շահումը կստանա այն Մասնակիցը, որի խաղադրույքի գումարն ավելի մեծ կլինի:
- Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր Մասնակից կարող է շահել առավելագույնը 1 անգամ:
- Լիարժեք կամ մասնակի Քեշաութ ֆունկցիայի կիրառմամբ ցանկացած խաղադրույք չի հաշվարկվի և չի մասնակցի ակցիային:
- Առաջարկը չի գործում այն դեպքում, երբ որևէ պատճառով խաղադրույքը հաշվարկվել է «1» գործակցով:
- Մասնակցելով սույն ակցիային՝ Մասնակիցը հաստատում է, որ ծանոթացել և ընդունել է ակցիայի դրույթներն ու պայմանները:
- Կազմակերպչի կողմից սահմանված Ընդհանուր դրույթներն ու պայմանները կիրառելի են սույն առաջարկի համար: