
ԻՆՉՊԵ՞Ս ԽԱՂԱԼ ԵՎ ՇԱՀԵԼ

Ընտրե՛ք 1-ից 95-ի միջակայքում ցանկացած թիվ:

Գուշակե՛ք՝ բացվող թիվը ընտրված միջակայքից բա՞րձր, թե՞ ցածր կլինի:

Բացվող թիվը չի որոշվում խաղի պահին, այլ որոշվում է նախօրոք՝ 10 խաղ առաջ:

Այնուհետև կատարեք մասնակցության վճարի ցանկալի չափը:

Եթե բացվող թիվը ընտրված միջակայքում է, ապա դուք հաղթում եք:
Օրինակ, եթե ընտրել եք 75-ից ցածր միջակայքը, և բացվել է 69 թիվը, ապա շահել եք:
ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՇՎԱՐԿՎԻ ՇԱՀՈՒՄԸ
- Շահումը հաշվարկվում է ձեր կատարած մասնակցության վճարը բազմապատկած ճիշտ գուշակած թվերի միջակայքայի համապատասխան գործակցով:
- Բացվող թիվը որոշվում է նախօրոք՝ 10 խաղ առաջ:
Այլ դրույթներ և պայմաններ
- Կազմակերպիչն իրավասու է ցանկացած պահի փոփոխել, ժամանակավորապես դադարեցնել կամ չեղարկել սույն խաղը:
- Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկել այն մասնակցության վճարները կամ շահումները կամ բոնուսները կամ ջեքփոթերը կամ ցանկացած այլ մրցանակ, որոնք ցանկացած տեխնիկական կամ մեխանիկական կամ ծրագրային խոտանի /սխալի/ հետևանքով ցուցադրվել են կամ տրամադրվել են Խաղացողին: Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Կազմակերպչի սերվերի վրա գոյություն ունեցող տվյալները:
- Կազմակերպիչն իրավասու է չտրամադրել շահումները, եթե բացահայտվի, որ Խաղացողը կիրառել է Կազմակերպչին խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ Խաղացողի հետ:
- Սույն խաղը մասնակցող յուրաքանչյուր Խաղացող թույլատրում և ընդունում է իր անհատական ID-ի հրապարակումն ակցիային առնչվող ցանկացած նպատակով:
- Սույն խաղին մասնակցող յուրաքանչյուր Խաղացող հավաստում է, որ ծանոթացել և ընդունել է սույն Դրույթներն ու պայմանները:
- Սույն Դրույթների և պայմանների թարգմանված տարբերակների միջև տարընթերցումների դեպքում հայերեն տեքստի տարբերակն է գերակայում:
- Կազմակերպչի Ընդհանուր Դրույթներն ու պայմանները կիրառելի են սույն խաղի համար:
