
Քեշաութ «Սպորտ» բաժնում
ՎԲԵԹ-ի «Սպորտ» բաժնում գործում է Քեշաութ (CashOut)-ը ֆունկցիա, որի միջոցով հնարավորություն ունես մինչև տոմսում ներառված իրադարձության(ների) ավարտը հրաժարվել (փակել) քո տոմսից (դադարեցնել տոմսը) Կազմակերպչի կողմից առաջարկվող որոշակի գումարի դիմաց` հրաժարվելով հնարավոր պարտությունից կամ շահումից:
Կարող ես կատարել Լիարժեք, Մասնակի և Ավտո Քեշաութ:
Քեշաութ (CashOut) ֆունկցիան հասանելի է օրդինար (միայնակ) և էքսպրես տեսակի խաղադրույքների համար:
Քեշաութ (CashOut) ֆունկցիան կարող ես կիրառել բոլոր այն դեպքերում, երբ այն առաջարկվում է մեր կողմից: Մեր կայքէջում, «Պատմություն» բաժնում, խաղադրույք կատարելուց հետո, կարող է տեսնել Քեշաութ կոճակը, եթե այն հասանելի է տվյալ տոմսի համար։
Քեշաութ (CashOut) ֆունկցիայից կարող ես օգտվել ինչպես նախքան իրադարձության(ների) սկսվելը, այնպես էլ իրադարձության(ների) ընթացքում (լայվ):
Օրդինար (Միայնակ) ձևի խաղադրույքներ ներառող տոմսերի համար Քեշաութ (CashOut) ֆունկցիայից հնարավոր է օգտվել մինչև իրադարձության ելքի որոշվելը:
Էքսպրես խաղադրույքներ ներառող տոմսերի համար Քեշաութ ֆունկցիայից հնարավոր է օգտվել մինչև նրանում ներառված վերջին իրադարձության ելքի որոշվելը։ Այսինքն, տվյալ դեպքում Քեշաութ ֆունկցիայից հնարավորություն է ունես օգտվել, երբ տոմսում դեռևս առկա է չավարտված իրադարձություն։
Քեշաութ (CashOut) ֆունկցիայի կոճակը սեղմելուց առաջ կարող ես տեսնել Կազմակերպչի կողմից առաջարկվող գումարի չափը, որը ֆունկցիայի կիրառման արդյունքում փոխանցվում է քո Անհատական խաղային հաշվին, որը հետագայում կարող է օգտագործվել նոր խաղադրույքներ կատարելու կամ ելքագրելու նպատակով։

ԿԱՐԵՎՈՐ
-
Քեշաութի դեպքում առաջարկվող գումարը չի կարող լինել ավելի մեծ քան տվյալ տոմսի շահումը:
-
Կազմակերպչի կողմից Քեշաութ ֆունկցիայով առաջարկվող գումարի չափը կարող է փոփոխվել, որի մասին կարող ես տեղեկանալ կայքում։
-
Քեշաութ ֆունկցիայից oգտվելուց հետո քո կողմից ձևավորված տոմսը համարվում է դադարած` հաշվի չառնելով տոմսում ներառված իրադարձությունների ելքի(երի) արդյունքը(ները)` բացառությամբ Մասնակի Քեշաութի կիրառման:
-
Քեշաութ և Մասնակի Քեշաութ ֆունկցիաներից չօգտվելու դեպքում քո տոմսը շարունակում է համարվել գործող սկզբնական պայմաններով։
-
Քեշաութի կիրառման արդյունքում առաջացած տեխնիկական խնդիրների` առաջարկից չհամապատասխանող (սխալ) գումարի փոխանցման կամ տոմսում ներառված բոլոր իրադարձությունների ելքերի որոշումից հետո ֆունկցիայի կիրառման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկել ֆունկցիայի կիրառումը, որի շրջանակներում փոխանցված գումարը ենթական կլինի նվազեցման Մասնակցի Անհատական խաղային հաշվից, իսկ կատարված խաղադրույքը հաշվարկվում է մինչև դրանց կիրառումը առկա գումարին և գործակցին համապատասխան (տոմսը վերականգվում է)։


Մասնակի Քեշաութը Քեշաութ ֆունկցիայի ենթատեսակ է:
Մասնակի Քեշաութի միջոցով կարող ես ստանալ քո հնարավոր շահման մի մասը` մյուս մասը թողնելով գործող, հնարավորություն ունենալով անկախ տոմսում ներառված խաղադրույքի վերջնական ելքից ունենալ երաշխավորված շահում։
Առաջարկվող Քեշաութի գումարից կարող ես մասնակիորեն վերցնել ցանկացած մաս, բայց ոչ պակաս, քան սույն կանոնակարգով Օրդինար (Միայնակ) և էքսպրես խաղադրույքների համար սահմանված նվազագույն գումարի չափը։
Ի տարբերություն սովորական Քեշաութի, մասնակի Քեշաութ կատարելիս, Մասնակցի տոմսի գործողությունը չի դադարում և շարունակում է համարվել գործող մինչև նրանում ներառվող իրադարձությունների ավարտը` ֆունկցիայի կիրառման պահին Ծրագրում տվյալ իրադարձությունների համար առաջարկվող գործակիցներով:
Մասնակի Քեշաութը հնարավոր է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ Կազմակերպչի կողմից առաջարկվում է Քեշաութ (CashOut) ֆունկցիան: Կազմակերպչի կայքում, պատմություն բաժնում, Մասնակիցը խաղադրույք կատարելուց հետո, կարող է տեսնել Քեշաութը կոճակը, որը սեղմելուց հետո հասանելի է դառնում նաև Մասնակի Քեշաութը կոճակը։ Մասնակի Քեշաութը ցուցադրված է կոճակի տեսքով Քեշաութ (CashOut) ֆունկցիայի մեջ, որպես ենթաֆունկցիա:

Ավտո Քեշաութը Քեշաութ ֆունկցիայի ենթատեսակ է:
- Կարող ես իրադարձության ելքի վրա խաղադրույք կատարելուց հետո օգտագործել Ավտո Քեշաութ ֆունկցիան։
- Ավտո Քեշաութ ֆունկցիան նույն Քեշաութ ֆունկիան է, որը կիրառվում է ինքնաշխատ կերպով և դրսևորվում է հետևյալ կերպ` նշում ես Քեշաութի որոշակի գումարի սահմանաչափ, և եթե ընտրված տոմսի համար Կազմակերպչի կողմից առաջարկվող Քեշաութի գումարը փոփոխվող գործակիցների արդյունքում հատում է քո կողմից նշված Քեշաութի գումարի սահմանաչափը, համակարգն ինքնաշխատ կերպով կատարում է Քեշաութ: Տվյալ գումարը ավելանում է քո Անհատական խաղային հաշվին:
- Ավտո Քեշաութը հնարավոր է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ Կազմակերպչի կողմից առաջարկվում է Քեշաութ (CashOut) ֆունկցիան: Կազմակերպչի կայքում, պատմություն բաժնում, խաղադրույք կատարելուց հետո, կարող ես տեսնել Քեշաութ կոճակը, որը սեղմելուց հետո հասանելի է դառնում նաև Ավտո Քեշաութը կոճակը։ Ավտո Քեշաութը ցուցադրված է կոճակի տեսքով Քեշաութ (CashOut) ֆունկցիայի մեջ, որպես ենթաֆունկցիա: