ՇԱՀՈւՄԱՅԻՆ ՖՈՆԴ
4.000.000 ֏
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ՇԱՀԵԼ
1
Խաղալ սահմանված պայմաններով մրցաշարերին մասնակցող խաղերը:
2
Հավաքել միավորներ:
3
Անցնել առաջատարների աղյուսակներ:
TOURNAMENTS NUMBER
4 TOURNAMENTS
ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ
14.07.23 - 06.08.23
*ըստ ժամանակացույցի` ԱՄԵՆ ՈւՐԲԱԹ, ՇԱԲԱԹ, ԿԻՐԱԿԻ
ՆՎԱԶԱԳՈւՅՆ ԽԱՂԱԴՐՈւՅՔ
ՌՈւԼԵՏԿԱ - 500 AMD
ԲԼԵՔՋԵՔ - 1,000 AMD
Ինչպե՞ս մասնակցել և շահել
- Խաղալ սահմանված պայմաններով մրցաշարերին մասնակցող խաղերը:
- Հավաքել միավորներ:
- Անցնել առաջատարների աղյուսակներ:
Միավորների հաշվարկ
Շահում / խաղադրույք + խաղադրույք/մրցաշարի նվազագույն խաղադրույք + շահած խաղափուլ (1) = միավոր
Միավորները հաշվարկվում են միայն շահած խաղադրույքի դեպքում:
Օրինակ՝ 4,000 ֏ (շահում) / 2,000 ֏ (խաղադրույք) + 2,000 ֏ (խաղադրույք) / 1,000 ֏ (մրցաշարի նվազագույն խաղադրույք) + 1 (շահած խաղափուլ) = 5 միավոր (Բլեքջեք)
Օրինակ՝ 2,000 ֏ (շահում) / 1,000 ֏ (խաղադրույք) + 1,000 ֏ (խաղադրույք) / 500 ֏ (մրցաշարի նվազագույն խաղադրույք) + 1 (շահած խաղափուլ) = 5 միավոր (Ռուլետկա)
Մրցաշարերի ժամանակացույց
- Ռուլետկա մրցաշար - հուլիսի 14-ի ժամը 00:00-ից մինչև հուլիսի 16-ի ժամը 23:59-ը
- Բլեքջեք մրցաշար - հուլիսի 21-ի ժամը 00:00-ից մինչև հուլիսի 23-ի ժամը 23:59-ը
- Ռուլետկա մրցաշար - հուլիսի 28-ի ժամը 00:00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 23:59-ը
- Բլեքջեք մրցաշար - օգոստոսի 4-ի ժամը 00:00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 23:59-ը
Կարևոր է իմանալ
- Շահումային ֆոնդը բաշխվում է 4 մրցաշարի միջև, յուրաքանչյուր մրցաշարին հատկացվում է 1,000,000 ֏:
Յուրաքանչյուր մրցաշարի շահումային ֆոնդի բաշխումը, մասնակցող խաղերն ու առաջատարների աղյուսակը տես «Մրցաշարեր» էջում
- Մրցաշարերը կընթանան 2023թ. հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 6-ն՝ ըստ ժամանակացույցի (GMT+4):
- Յուրաքանչյուր մրցաշարի ավարտից հետո Խաղացողի միավորները զրոյանում են, և հաջորդ մրցաշարի միավորների հաշվարկը վերսկսվում է նույն սկզբունքով:
- Մրցաշարային յուրաքանչյուր աղյուսակ կթարմացվի յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ։
- Յուրաքանչյուր մրցաշարի ավարտին հավասար արդյունքների դեպքում Խաղացողները առաջատարների աղյուսակում զբաղեցնում են դիրքեր՝ ըստ յուրաքանչյուր մրցաշարին գրանցելու հաջորդականության:
- Բոլոր շահումներն առանց խաղարկման պահանջի կփոխանցվեն շահողների հատուկ խաղային հաշիվներին յուրաքանչյուր մրցաշարի ավարտից հետո 72 ժամվա ընթացքում:
- Կազմակերպիչն իրավասու է ցանկացած պահի փոփոխել, ժամանակավորապես դադարեցնել, երկարաձգել կամ չեղարկել սույն մրցաշարերը:
- Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկելու այն խաղադրույքները կամ շահումները կամ բոնուսները կամ ջեքփոթները կամ ցանկացած այլ մրցանակ, որոնք ցանկացած տեխնիկական կամ մեխանիկական կամ ծրագրային խոտանի /սխալի/ հետևանքով ցուցադրվել են կամ տրամադրվել են Խաղացողին: Տվյալ դեպքում մասնակիցների կողմից դիմում/բողոք և/կամ առարկություն կարող է ներկայացվել սույն կետի կիրառումից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում, ավելի ուշ ներկայացված դիմումները և/կամ բողոքներն ու առարկությունները Կազմակերպիչը քննության չի առնում, և Կազմակերպչի համար իրավական հետևանքներ չեն առաջանում: Ցանկացած վիճելի իրավիճակում հիմք են ընդունվում Կազմակերպչի սերվերի վրա գոյություն ունեցող տվյալները:
- Կազմակերպիչն իրավասու է չտրամադրել շահումները, եթե բացահայտվի, որ Խաղացողը կիրառել է Կազմակերպչին խաբելու նպատակով ստեղծված հատուկ ծրագիր կամ համաձայնության է եկել այլ Խաղացողի հետ:
- Սույն մրցաշարերին մասնակցող յուրաքանչյուր Խաղացող թույլատրում և ընդունում է իր անհատական ID-ի հրապարակումը մրցաշարերին առնչվող ցանկացած նպատակով:
- Սույն մրցաշարին մասնակցող յուրաքանչյուր Խաղացող հավաստում է, որ ծանոթացել և ընդունել է սույն Դրույթները և Պայմանները:
- Սույն Դրույթների և Պայմանների թարգմանված տարբերակների միջև տարընթերցումների դեպքում հայերեն տեքստի տարբերակն է գերակայում:
- Կազմակերպչի Կանոնակարգը, Դրույթները և Պայմանները ևս կիրառելի են սույն մրցաշարերի համար: