• Home
1935-logo-17289782989653.svg
1939-media1882be5cd2b53986cfc1aa8252a0048bf-17289786865529.svg
ՊՐՈՄՈ
ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ
ՕԿԿՈՒՐՍՈՒՄ
ARM
  • ENG
  • RUS
  • GEO
  • FAS

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԼՈՏ

ԲԱՑ ԲԼՈՏ

ՄՐՑԱՇԱՐԵՐ

Հ․Տ․Հ

2855-opentopbanner-17199216055187.png

ԲԱՑ ԲԼՈՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ 

Բլոտի այս տարբերակը երկու խաղացողների համար է, որը խաղում են 32 խաղաքարտով՝ 7-ից մինչև Տուզ: Խաղացողները մասնակցում են որոշակի՝ նախապես պլանավորված թվով խաղերի կամ որոշակի հաշվով խաղերի՝ նախապես սահմանված մրցանակային միավորով:

ՆՊԱՏԱԿԸ

Առաջինը հավաքել սահմանային միավորը․ (501 (51), 1001 (101) կամ 2001 (201)) կամ հաղթել որոշակի քանակությամբ խաղեր (1, 3 կամ 5)։

ԽԱՂԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Բաց բլոտը շատ նման է Սովորական բլոտին, սակայն կան մի քանի հիմնական տարբերություններ․

  • Բաց բլոտում խաղում են երկու խաղացող։
  • Խաղաքարտերը բաժանելու ընթացակարգը այլ է։ Խաղացողներից մեկը նշանակվում է որպես խաղավար: Խաղավարը յուրաքանչյուր խաղացողի բաժանում է 4 քարտերի 2 խումբ՝ 8 խաղաքարտից բաղկացած մեկ խումբ խաղավարի համար, և մեկ խումբ հակառակորդին։ Խաղավարն այնուհետև կրկնում է գործընթացը, և յուրաքանչյուր խաղացողի բաժանվում է ևս 4 խաղաքարտ բաց վիճակում՝ վերևի շարքի համար։
  • Բաժանելուց հետո խաղը սկսվում է։ Այն խաղացողը, որը խաղավար չէ, կարող է սկսել խաղը՝ ընտրելով հաղթաթուղթ։ Եթե ​​հակառակորդը հրաժարվում է, ապա խաղավարը պետք է ընտրի հաղթաթուղթ: Եթե ​​խաղավարը նույնպես հրաժարվի, ապա յուրաքանչյուր խաղացողի կբաժանվի ևս 4 բաց խաղաքարտ: Այնուհետև հաղթաթուղթ ընտրելու հերթը վերադառնում է հակատակորդին: Եթե ​​նա նորից հրաժարվի, նախաձեռնությունն անցնում է խաղավարին, որը պետք է ընտրի հաղթաթուղթ։
  • Այնուհետև խաղը սկսվում է, և հակառակորդը կատարում է առաջին քայլը: Երբ քայլն արված է, քայլի համար օգտագործված քարտի տակ գտնվող փակ քարտը բացվում և դառնում է բաց քարտ:
  • Անկախ այն բանից, թե ով է ընտրում հաղթաթուղթ, քայլն անում է խաղավարի հակառակորդը։ Հակառակորդը պետք է կատարի քայլը նույն երանգի խաղաքարտով, իսկ եթե նման խաղաքարտ չկա, ապա հաղթաթղթով։ Եթե չկա նույն երանգի խաղաքարտե կամ հաղթաթուղթ, ապա խաղացողը կարող է կատարել քայլ ցանկացած այլ խաղաքարտով։ Եթե խաղացվող քարտը հաղթաթուղթ է և կա ավելի բարձր հաղթաթուղթ, ապա անհրաժեշտ է ծածկել այն դրանով, իսկ եթե այն ավելի ցածր է, հնարավոր է քայլ անել ցանկացած հաղթաթղթով։
  • Խաղի առաջին ձեռքում Խաղացողը կարող է հայտարարել համադրության մասին բացի Բլոտից: Համադրություններ հայտարարելու համար անհրաժեշտ է սեղմել F2 կոճակը կամ Մենյուի կոճակը։ Եթե համադրությունը չհայտարարվի, ապա այն չի հաշվվում։
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Խաղ հաղթաթղթով

Խաղ առանց հաղթաթղթի

Զինվոր հաղթաթուղթ (J) – 20 միավոր

Ցանկացած տուզ (A) – 19 միավոր

Ինը հաղթաթուղթ (9) – 14 միավոր

Ցանկացած տաս (10) – 10 միավոր

Ցանկացած տուզ (A) – 11 միավոր

Ցանկացած արքա (K) – 4 միավոր

Ցանկացած 10 – 10 միավոր

Ցանկացած թագուհի (Q) – 3 միավոր

Ցանկացած արքա (K) – 4 միավոր

Ցանկացած զինվոր (J) - 2 միավոր

Ցանկացած թագուհի (Q) – 3 միավոր

Ցանկացած ինը (9) – 0 միավոր

Ցանկացած զինվոր (J) - 2 միավոր

Ցանկացած ութ (8) - 0 միավոր

Ցանկացած ինը (9) – 0 միավոր

Ցանկացած ութ (8) - 0 միավոր

Ցանկացած յոթ (7) - 0 միավոր

Ցանկացած յոթ (7) - 0 միավոր

ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Որքան շատ խաղաքարտ կա համադրության մեջ, այնքան ավելի բարձր է այն (առավելագույնը հինգ խաղաքարտ): Որքան բարձր է համադրության վերջին խաղաքարտը, այնքան բարձր է ամբողջ համադրությունը: Նույն բարձր խաղաքարտով նույն համադրություն ունենալու դեպքում առաջնահերթությունը տրվում է կամ հաղթաթղթերով համադրությանը, կամ առաջինը իր համադրության մասին հայտարարող խաղացողին։

Նախքան քայլ անելը, համադրություն ունեցող խաղացողը պետք է հայտարարի դրա մասին, որպեսզի այն հաշվի առնվի: Առաջին քայլից հետո այլևս հայտարարել հնարավոր չէ։ Բլոտ համադրության միավորները հաշվարկվում են ավտոմատ կերպով՝ անկախ խաղի ընթացքից:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բաց բլոտում մեկ կամ ավելի համադրություն ստանալու հավանականությունը կարող է աճել ամեն քայլի հետ, այնպես որ պետք է լավ մտածել այն մասին, թե ինչ քայլ անել, ինչ խաղաքարտեր բացել և այլն։ Թերզը (20 միավոր) կարող է բարձրանալ մինչև հիսուն (50 միավոր), իսկ այդ հիսունը կարող է բարձրանալ մինչև հարյուր (100 միավոր)։

Օրինակ, եթե խաղացողը ունի Թագուհի (Q), Զինվոր (J) և տասը (10) խաղաքարտեր, նա կարող է հայտարարել թերզ և վաստակել 20 միավոր։ Եթե խաղացողը այնուհետև բացի նույն երանգի Թագավոր (K) կամ ինը (9), նա կարող է ստանալ հիսուն Բլոտով/Ռեբլոտով, հետո գուցե անգամ հարյուր (100)։ Այդ իսկ պատճառով կարևոր է հաշվի առնել բոլոր խաղաքարտերը, որպեսզի հայտարարություններից հնարավոր լինի ստանալ առավելագույնը։

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
  • Բոլոր խաղաքարտերի միավորների գումարը 162 է (16)։
  • Միավորների հաշվարկն իրականացվում է յուրաքանչյուր խաղափուլի ավարտից հետո։
  • Վերջին ձեռքը խաղալուց հետո խաղաքարտերի միավորներն ավտոմատ կերպով հաշվարկվում են համակարգի կողմից՝ ավելացնելով նաև համադրությունների միավորները։
  • Այն խաղացողը, որը վերցնում է վերջին ձեռքը, ստանում է 10 միավոր։
  • Յուրաքանչյուր խաղացողի միավորներն ավելացվում են նախորդ խաղի ժամանակ կուտակած միավորներին և գրանցվում աղյուսակում (աղյուսակի յուրաքանչյուր տող ցույց է տալիս ընթացիկ խաղի արդյունքը՝ ամեն խաղափուլից հետո)։
  • Հաղթողը որոշվում է խաղաքարտերից և համադրություններից հավաքած միավորների գումարով: Եթե ​​Խաղացողը վերցրել է հաղթաթուղթ և չի հավաքել ավելի շատ միավոր, քան իր հակառակորդը, ապա խաղաքարտերի և համադրությունների միավորները փոխանցվում են հակառակորդին, և տվյալ խաղացողը պարտվում է: Եթե ​​Խաղացողը ոչ մի միավոր չի հավաքել, իրավիճակը կոչվում է «Կապուտ», հակառակորդի հաշվին ավելացվում է 21 միավոր:
  • Եթե այն խաղացողը, որը վերցրել է հաղթաթուղթը, ունի հակառակորդից ավելի շատ միավոր, ապա այդ խաղափուլում նա համարվում է հաղթող, և հաշվարկը տեղի է ունենում հետևյալ կերպ․ հակառակորդի խաղաքարտից վերցված միավորները հանվում են ընդհանուր 162 միավորից (առանց համադրությունների), և տարբերությունը գրվում է հաշվում (եթե եղել են համադրություններ, ապա դրանք նույնպես հաշվի են առնվում):
  • Բաց բլոտում «Կապուտ» չլինելու համար հարկավոր է, որ տարած ձեռքը լինի նաև միավոր։

ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

1. Չորս խաղաքարտ՝ նույն աստիճանի չորս խաղաքարտից բաղկացած համադրություն

Չորս խաղաքարտից բաղկացած ցանկացած համադրություն ավելի բարձր է, քան ցանկացած այլ համադրություն։
Չորս խաղաքարտից բաղկացած տարբեր համադրությունների հերթականությունը հաղթաթղթով խաղում։

  • Չորս զինվոր խաղաքարտ  - 200 միավոր
  • Չորս ինը խաղաքարտ  - 140 միավոր
  • Չորս տուզ խաղաքարտ   - 110 միավոր
  • Չորս տասը, արքա և թագուհի խաղաքարտ – 100 միավոր

Չորս խաղաքարտից բաղկացած տարբեր համադրությունների հերթականությունը առանց հաղթաթղթի խաղում։

  • Չորս տուզ խաղաքարտ   - 190 միավոր
  • Չորս տասը, զինվոր, թագուհի և արքա խաղաքարտ – 100 միավոր
  • Չորս ինը խաղաքարտ - 0 միավոր
2832-aimg-17225946761347.png

2. Հարյուր (100 միավոր) – Նույն երանգի հինգ խաղաքարտերի ցանկացած հերթականություն։

2837-aimg2-1722595103979.png

3. Հիսուն (50 միավոր) – Նույն երանգի չորս խաղաքարտերի ցանկացած հերթականություն։

2842-aimg3-17225951119415.png

4. Թերզ (20 միավոր) - Նույն երանգի երեք խաղաքարտերի ցանկացած հերթականություն։ 

2847-aimg4-17225951199545.png

5. Բլոտ (20 միավոր) – Հաղթաթղթի «Թագավորն» ու «Թագուհին»:

2852-53421-aimg4-17225951199545-1723208952267.png
2023-media1c374c36269384a797cd9dc242ed6ca67-17289999240137.svg
2022-media1a0be298eb033e135cba23bc58447859e-17289998672125.svg
7000-yobuttonscasino-17370332321461.svg
7001-yobuttonssport-17370332410623.svg
2025-1233013facebookicon-17290575035213.svg

Ask Hoory AI

ARM
  • ENG
  • RUS
  • GEO
  • FAS

21+  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ ԽԱՂԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՎՏԱՆԳ։ ՈՉ ՍԹԱՓ ԿԱՄ ՀՈՒԶՎԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ԽԱՂԱԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է։ 

ՎՃԱՐՈՒՄ

2003 - 2025 VBET