ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԼՈՏ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ
Բլոտ խաղի այս տարբերակը 2 հոգանոց խաղ է, որը խաղում են 24 խաղաթղթով 9-ից մինչև Տուզ: Խաղացողները խաղում են նախապես պայմանավորված քանակով խաղեր կամ որոշակի հաշվով խաղեր, նախապես որոշված միավոր շահումով. օրինակ այն Խաղացողը, որն առաջինն է հաղթում 3 խաղ կամ առաջինն է հավաքում 101 միավոր, ստանում է այն գումարը, որը Խաղացողները որպես մասնակցության վճար կատարել են խաղը սկսելուց առաջ (չհաշված ռեյքի գումարը):
Առաջինը հավաքել սահմանային միավորը․ (501 (51), 1001 (101) կամ 2001 (201)) կամ հաղթել որոշակի քանակությամբ խաղեր (1, 3 կամ 5)։
- Խաղի սկզբում խաղավարն որոշվում է համակարգի կողմից պատահականության սկզբունքով։ Ամեն խաղացողի բաժանվում է 6 խաղաքարտ, որից հետո մեկ բաց խաղաքարտ առաջարկվում է Խաղացողին որպես հաղթաթուղթ։
- Խաղը սկսում է խաղավարի հակառակորդը։
- Եթե խաղացողն վերցնում է առաջարկվող խաղաքարտը, ապա նրան տրվում է 2 հավելյալ խաղաքարտ, իսկ հակառակորդին՝ 3։
- Եթե խաղացողը չի վերցնում առաջարկվող խաղաքարտը, ապա հակառակորդը կարող է վերցնել այն։ Այդ դեպքում առաջին խաղացողին տրվում է 3 խաղաքարտ, իսկ հակառակորդին տրվում է ևս 2 խաղաքարտ։
- Եթե երկու խաղացողներն էլ չեն վերցնում առաջարկվող հաղթաթուղթը, ապա առաջին խաղացողը կարող է վերցնել այլ հաղթաթուղթ, մինչդեռ նա կարող է որոշել՝ վերցնել, թե չվերցնել առաջարկվող հաղթաթուղթը։
- Եթե երկու խաղացողներն էլ չեն վերցնում առաջարկվող հաղթաթուղթը, և առաջին Խաղացողը չի ընտրել այլ խաղաքարտ, ապա երկրորդ խաղացողը պարտավոր է վերցնել այլ հաղթաթուղթ, սակայն նա կարող է որոշել՝ վերցնել, թե չվերցնել առաջարկվող հաղթաթուղթը։
- Եթե առաջարկվող հաղթաթուղթը Զինվոր է, ապա առաջին Խաղացողը կարող է վերցնել կամ չվերցնել այն, սակայն եթե առաջին խաղացողը չի վերցնում այն, երկրորդ խաղացողը պարտավոր է այն վերցնել (Զինվորի դեպքում այլ հաղթաթուղթ չի առաջարկվում)։
- Անկախ այն բանից, թե ով է ընտրում հաղթաթուղթ, քայլն անում է խաղավարի հակառակորդը։ Հակառակորդը պետք է կատարի քայլը նույն երանգի խաղաքարտով, իսկ եթե նման խաղաքարտ չկա, ապա հաղթաթղթով։ Եթե չկան նույն երանգի խաղաքարտ կամ հաղթաթուղթ, ապա խաղացողը կարող է կատարել քայլ ցանկացած այլ խաղաքարտով։ Եթե խաղացվող քարտը հաղթաթուղթ է և կա ավելի բարձր հաղթաթուղթ, ապա անհրաժեշտ է ծածկել այն դրանով, իսկ եթե այն ավելի ցածր է, հնարավոր է քայլ անել ցանկացած հաղթաթղթով։
- Խաղի առաջին ձեռքում Խաղացողը կարող է հայտարարել համադրության մասին բացի Բլոտից: Համադրություններ հայտարարելու համար անհրաժեշտ է սեղմել F2 կոճակը կամ Մենյուի կոճակը։ Եթե համադրությունը չհայտարարվի, ապա այն չի հաշվվում։ Հայտարարված համադրությունները պետք է ցուցադրվեն երկրորդ ձեռքում։ Համադրությունները ցույց տալու համար խաղացողը կարող է օգտագործել F4 կոճակը կամ Մենյուն։ Եթե հակառակորդը ցույց չի տալիս ավելի բարձր համադրություն, ապա Խաղացողը ցույց է տալիս իր համադրությունը և այն հաշվի է առնվում։
- Երբ խաղացողը սեղմում է F8, ապա համաձայնվում է հանձնել մնացած բոլոր խաղաքարտերը հակառակորդին։
Խաղ հաղթաթղթով |
Խաղ առանց հաղթաթղթի |
Զինվոր հաղթաթուղթ (J) – 20 միավոր |
Ցանկացած տուզ (A) – 19 միավոր |
Ինը հաղթաթուղթ (9) – 14 միավոր |
Ցանկացած տուզ (A) – 19 միավոր |
Ցանկացած տուզ (A) – 11 միավոր |
Ցանկացած արքա (K) – 4 միավոր |
Ցանկացած 10 – 10 միավոր |
Ցանկացած թագուհի (Q) – 3 միավոր |
Ցանկացած արքա (K) – 4 միավոր |
Ցանկացած զինվոր (J) - 2 միավոր |
Ցանկացած թագուհի (Q) – 3 միավոր |
Ցանկացած ինը (9) – 0 միավոր |
Ոչ հաղթաթուղթ զինվոր (J) - 2 միավոր |
|
Ոչ հաղթաթուղթ ինը (9) – 0 միավոր |
|
Որքան շատ խաղաքարտ կա համադրության մեջ, այնքան ավելի բարձր է այն (առավելագույնը հինգ խաղաքարտ): Որքան բարձր է համադրության վերջին խաղաքարտը, այնքան բարձր է ամբողջ համադրությունը: Նույն բարձր խաղաքարտով նույն համադրություն ունենալու դեպքում առաջնահերթությունը տրվում է կամ հաղթաթղթերով համադրությանը, կամ առաջինը իր համադրության մասին հայտարարող խաղացողին։
Նախքան քայլ անելը, համադրություն ունեցող խաղացողը պետք է հայտարարի դրա մասին, որպեսզի այն հաշվի առնվի: Առաջին քայլից հետո այլևս հայտարարել հնարավոր չէ։ Բլոտ համադրության միավորները հաշվարկվում են ավտոմատ կերպով՝ անկախ խաղի ընթացքից:
- Բոլոր խաղաքարտերի միավորների գումարը 162 է (16)։
- Միավորների հաշվարկն իրականացվում է յուրաքանչյուր խաղափուլի ավարտից հետո։
- Վերջին ձեռքը խաղալուց հետո խաղաքարտերի միավորներն ավտոմատ կերպով հաշվարկվում են համակարգի կողմից՝ ավելացնելով նաև համադրությունների միավորները։
- Այն խաղացողը, որը վերցնում է վերջին ձեռքը, ստանում է 10 միավոր։
- Յուրաքանչյուր խաղացողի միավորներն ավելացվում են նախորդ խաղի ժամանակ կուտակած միավորներին և գրանցվում աղյուսակում (աղյուսակի յուրաքանչյուր տող ցույց է տալիս ընթացիկ խաղի արդյունքը՝ ամեն խաղափուլից հետո)։
- Հաղթողը որոշվում է խաղաքարտերից և համադրություններից հավաքած միավորների գումարով: Եթե Խաղացողը վերցրել է հաղթաթուղթ և չի հավաքել ավելի շատ միավոր, քան իր հակառակորդը, ապա խաղաքարտերի և համադրությունների միավորները փոխանցվում են հակառակորդին, և տվյալ խաղացողը պարտվում է: Եթե Խաղացողը ոչ մի միավոր չի հավաքել, իրավիճակը կոչվում է «Կապուտ», հակառակորդի հաշվին ավելացվում է 21 միավոր:
Եթե այն խաղացողը, որը վերցրել է հաղթաթուղթը, ունի հակառակորդից ավելի շատ միավոր, ապա այդ խաղափուլում նա համարվում է հաղթող, և հաշվարկը տեղի է ունենում հետևյալ կերպ․ հակառակորդի խաղաքարտից վերցված միավորները հանվում են ընդհանուր 162 միավորից (առանց համադրությունների), և տարբերությունը գրվում է հաշվում (եթե եղել են համադրություններ, ապա դրանք նույնպես հաշվի են առնվում):
ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Չորս խաղաքարտ՝ նույն աստիճանի չորս խաղաքարտից բաղկացած համադրություն
Չորս խաղաքարտից բաղկացած ցանկացած համադրություն ավելի բարձր է, քան ցանկացած այլ համադրություն։
Չորս խաղաքարտից բաղկացած տարբեր համադրությունների հերթականությունը հաղթաթղթով խաղում։
- Չորս զինվոր խաղաքարտ - 200 միավոր
- Չորս ինը խաղաքարտ - 140 միավոր
- Չորս տուզ խաղաքարտ - 110 միավոր
- Չորս տասը, արքա և թագուհի խաղաքարտ – 100 միավոր
Չորս խաղաքարտից բաղկացած տարբեր համադրությունների հերթականությունը առանց հաղթաթղթի խաղում։
- Չորս տուզ խաղաքարտ - 190 միավոր
- Չորս տասը, զինվոր, թագուհի և արքա խաղաքարտ – 100 միավոր
- Չորս ինը խաղաքարտ - 0 միավոր
2. Հարյուր (100 միավոր) – Նույն երանգի հինգ խաղաքարտերի ցանկացած հերթականություն։
3. Հիսուն (50 միավոր) – Նույն երանգի չորս խաղաքարտերի ցանկացած հերթականություն։
4. Թերզ (20 միավոր) - Նույն երանգի երեք խաղաքարտերի ցանկացած հերթականություն։
5. Բլոտ (20 միավոր) – Հաղթաթղթի «Թագավորն» ու «Թագուհին»։